«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մինհոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար` 2025/2026 ուսումնական տարում 1 կիսամյակ ուսանելու նպատակով:
Անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց։
Ծրագրում ներբեռնվող ակադեմիական տեղեկագիրը պետք է թարգմանված և վավերացված լինի ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մայիսի 7-ը: