Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի՝ 2023 թ. մարտի 27-ի թիվ 57/97-Լ հրամանը՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ:
Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա ֆակուլտետի ուղղությանը համապատասխանող գիտական աuտիճան ու կոչում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 3-րդ կետ):
Ֆակուլտետի դեկանն ընտրվելու է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 4-րդ կետ):
Ընտրությունը տեղի կունենա ԵՊՀ գիտական խորհրդի նիստում 2023 թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ին:
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդը ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղարին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
4) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը,
5) ստորաբաժանման զարգացման հայեցակարգը,
6) հավակնորդի նախաձեռնությամբ այլ փաստաթղթեր,
(«ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 4-րդ կետ):
Դիմումների ու կից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. ապրիլի 12-ն է:
«ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգին» հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3z9VMgm:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
28 մարտի, 2023 թ.
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանին:
Հեռ.՝ (060) 710 104, (010) 551 824, ներքին հեռ.՝ 11 04: