Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Լիլի (Ֆրանսիա) համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ աշխարհագրության և երկրաբանության, կենսաբանության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ուսանողների համար 2023/2024 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի կամ ֆրանսերենի (եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողների համար) գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: (Նամակի վերնագրի դաշտում խնդրում ենք նշել Erasmus+, Lille)):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 28-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով):
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass»ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies)
8. անգլերենի/ֆրանսերենի իմացությունը հաստատող վկայական:
Լիլի համալսարանի ծրագրերի/առարկաների ցանկը՝ այստեղ:
Անգլերենով դասընթացների ցանկը՝ https://bit.ly/3UywDWC:
Հարցերի և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռախոս՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան