«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Ադամ Միցկիվեչի անվան Պոզնանի համալսարանների (Պոզնան, Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 17-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. շարժունության համաձայնագիր (Mobility Agreement):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռախոս՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան: