Պեկինի տեխնոլոգիական համալսարանում մեկնարկում է Չինաստանի կառավարության հովանավորած գերազանցության կրթաթոշակային ծրագիրը՝ նախատեսված երիտասարդների համար:
Ծրագրի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել գլոբալ կառավարման սկզբունքներին և նպաստել բազմամշակույթ միջավայրում նրանց՝ կառավարման հմտությունների զարգացմանը:
Ծրագիրն առաջարկում է անգլերենով դասավանդվող մագիստրոսական 3 ծրագիր՝ «Մեքենաշինություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա», «Միջազգային կազմակերպություններ և գլոբալ կառավարում»:
Մագիստրոսական ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ:
Գերազանցության ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն հնարավոր է գտնել այստեղ:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 25-ը: