«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Անկարայի մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի (METU) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն վարչական կազմի համար 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում հունիսի 12-16-ը 1 շաբաթ ժամկետով վերապատրաստման մասնակցելու համար:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3T0u0Mi:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե` lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 10-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը վարչական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր վերապատրաստման նպատակով (Staff Mobility Agreement for Training) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 55-46-41 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան