ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, Ամերիաբանկի «MyInvest» ներդրումային հարթակի և «Armenian Code Academy»-ի համագործակցության շրջանակում անցկացվեց «Ներդրումային գրագիտության զարգացում» ծրագիրը, որի բանախոսն էր Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվության թիմի ղեկավար Գայանե Գևորգյանը։
«Armenian Code Academy»-ին, համագործակցելով Ամերիաբանկի հետ, իրականացնում է դասախոսություն ուսանողների համար ներդրումների և ֆինանսական գիտելիքների վերաբերյալ։ Այս դասընթացը նպատակ ունի ուսանողներին սովորեցնելու, թե ինչպես խելամիտ ներդրումներ կատարել, գումարն արդյունավետ օգտագործել և ստեղծել ֆինանսական կայունություն ապագայում։
Դասախոսության ընթացքում մասնակիցները ծանոթացան ներդրումների կարևորությանը, դրանց իրականացման գործիքներին, տեսակներին, ստացան անհրաժեշտ իմացություն՝ ինչպես ընտրել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդեր և կազմել գրագետ ներդրումային պորտֆել։
Մասնակիցները դասախոսության շրջանակում հնարավորություն ունեցան բանախոսին տալու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու պարզ, բայց գործնական խորհուրդներ՝ խելամիտ ներդրումային որոշումներ ընդունելու համար։