ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ծանոթացել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, խնդիրներին և ձեռքբերումներին:
ԵՊՀ 22 ուսանողներ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Վերջինս ներկայացրել է կոմիտեի հիմնական խնդիրները և առաքելությունը, համակարգի հետ կապված օրենսդրական վերջին փոփոխությունները, քննիչի մասնագիտության կարևորությունն ու բարդությունը, մասնագիտական կողմնորոշմանն օժանդակող այլ հարցեր։ Այնուհետև Սասուն Խաչատրյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրքող հարցերին։
Նշենք, որ հանդիպումն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աջակցությամբ և «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակում: