Ծրագիրը Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`
ստանալ գործնական գիտելիքներ դինամիկ HR միջավայրում
գործնականորեն առնչվել անձնակազմի հավաքագրման, կորպորատիվ մշակույթի և կադրային գործավարության աշխատանքի հետ
ծանոթանալ Բանկի սկզբունքներին և ընթացակարգերին
ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ
Կարող են դիմել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք
ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան/ նախընտրելի է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում)
ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում
ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն
ուժեղ հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
սովորելու և նախաձեռնող լինելու պատրաստակամություն
տիրապետում են անգլերենին և ռուսերենին
Դիմելու համար կարող եք անցնել ներքոհիշյալ հղմամբ՝ Նախաորակավորման ծրագիր/HR