Ծրագիրը անգլերենին և ռուսերենին գերազանց տիրապետող և ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`
ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ
գործնականորեն առնչվել Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքների ուղղության հետ
ծանոթանալ Բանկ-Հաճախորդ հարաբերություններին
ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին
Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ
Կարող են դիմել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք
ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)
ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում
ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն
Տիրապետում են գերազանց անգլերենին և ռուսերենին