
Փնտրու՞մ ես հնարավորություն կատարելագործելու գիտելիքներդ և ձեռք բերելու մասնագիտական փորձ: Եթե այո, ապա «Viva University» ծրագրի 4-րդ ալիքը հենց քեզ համար է:
Ի՞նչ կարող եք ակնկալել.
երկամսյա պրակտիկա՝ կազմակերպության կողմից վճարվող
մենթորություն՝լավագույն փորձագետների կողմից
ջերմ և աջակցող աշխատանքային միջավայր
աշխատանքի առաջարկ լավագույն մասնակիցներին
կարիերայի անսահման հեռանկարներ
ինքնատիպ փորձառություն և գործնական հմտություններ սպասարկման ոլորտում
աճելու և զարգանալու հնարավորություն։
Ծրագրի շրջանակում Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ոլորտի վերջին զարգացումներին, կատարելագործելու Ձեր հմտությունները և մասնագիտական փորձ ձեռք բերելու:
Ու՞մ ենք մենք փնտրում.
Ակտիվ ուսանողների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները և ներկայացնել իրենց կարողությունները, հետաքրքրված են տեխնոլոգիական և սպասարկման ոլորտներով, ունեն թիմում արդյունավետ աշխատելու ցանկություն և պատրաստակամություն:
Ծրագրին կարող ես դիմել, եթե՝
- բուհի 4-րդ կուրսի ուսանող ես
- սովորում ես մագիստրատուրայի 1-ին կամ 2-րդ կուրսում
- ավարտել ես բուհը վերջին մեկ տարվա ընթացքում
Դիմելու համար internship@viva.am էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
CV,
դիպլոմ (եթե ավարտել եք բուհը վերջին մեկ տարվա ընթացքում) կամ տեղեկանք համալսարանից (եթե դեռ ուսանող եք),
նախընտրած մարզը և համայնքը (այդ թվում՝ Երևանը), որտեղ ցանկանում եք մասնակցել ծրագրին։
Դիմելու վերջնաժամկետն է 2025թ-ի փետրվարի 10-ը ներառյալ։