Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը իրականացնում է Անհատական դրամաշնորհների (Fellowships) ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Հիմնադրամը հովանավորում է այն անհատներին, որոնք միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացնում են Հայաստանը իրենց աշխատանքների կամ տաղանդների միջոցով։ Հարթակները կարող են ներառել մասնագիտական համաժողովներ, միջազգային մրցույթներ, փառատոններ և ցուցահանդեսներ գիտության բոլոր ճյուղերի, արվեստի, արհեստի և սպորտի ոլորտներում։
Ծրագրին կարող եք դիմել, երբ արդեն ստացել եք հրավերը, և հիմնադրամը կօգնի հոգալ ձեր ճամփորդական ծախսերը։ Ծրագիրը ֆինանսավորում է միջազգային հարթակում ներկայանալու համար անհրաժեշտ հետևյալ ծախսերը՝ մասնակցության վճարը, ավիատոմսը, հյուրանոցը, սնունդը և տեղի տրանսպորտը։
Վերջնաժամկետներ չկան, ծրագիրը գործում է ողջ տարվա ընթացքում, սակայն դիմումը պետք է ուղարկել միջոցառման օրվանից 60 oր առաջ։ Դիմումի ձևը պետք է լրացնել և անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ուղարկել info@hovnanianfoundation.org էլհասցեին։
Ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ։