Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
05 Մայիս 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
ԲՐԵՎԻՍ (Ներկայացված «Այ Փի Էս Սի» ՍՊԸ կողմից)
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Աջակցել Ընկերության և Ընկերության պատվիրատուների սոցիալական մեդիա ռազմավարությունների մշակմանն ու կազմակերպմանը,
- կազմակերպել սոցիալական հարթակներում առաջխաղացում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հարթակի պահանջներն ու տեխնիկական նկարագիրը,
- հանդես գալ նորարարական առաջարկներով, որոնք կօգնեն հասնել Ընկերության կամ Ընկերության պատվիրատուների կողմից սահմանված նպատակներին,
- աջակցել սոցիալական մեդիա հարթակների վիճակագրական տվյալների հավաքագրման, ուսումնասիրման և վերլուծության իրականացման գործընթացին,
- կազմել թվային հարթակներում գովազդային արշավների ծրագիր և իրականացնել այն,
- կարողանալ կազմել “marketing funnel”, որում կօգտագործվեն օրգանական և վճարովի միջոցներ,
- համագործակցել այլ մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերություններն արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ,
- ստանձնել այլ պարտականություններ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջվել:
Պահանջվող որակավորումները
- Մարքեթինգի կամ հարակից գիտությունների բակալավրի որակավորում,
- առնվազն մեկ տարվա նմանատիպ աշխատանքային փորձ,
- ստեղծագործական մտածողություն և գործիքակազմի տիրապետում՝ թվային կոնտենտի ստեղծման համար (story, reel, TikTok),
- սոցիալական Մեդիա հարթակների գերազանց իմացություն,
- ինտերնետային մարքեթինգի և SEO հնարների տիրապետում,
- թվային մարքեթինգի թրենդներին հետևելու ցանկություն,
- MS Office ծրագրերի իմացություն,
- Adobe փաթեթի (Photoshop, Illustrator) համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- CMS համակարգերի (WordPress) լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- գրավոր և բանավոր հայերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- համակարգչային գրագիտություն,
- ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն, միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու հմտություն, ճկունություն,
- խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն, հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- անընդհատ զարգացման (նաև ինքնազարգացման) ու բարելավման ցանկություն, հետաքրքրասիրություն (curiosity):