Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
31 Մայիս 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
«Շիրակացում ճեմարան» գիտակրթական համալիր
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Հոգեբանը աշխատում է իրեն կցված խմբերի սաների, նրանց ծնողների, խմբի մանկավարժի, դասավանդող ուսուցիչների և տնօրենության հետ: Իրականացնում է խմբային և անհատական հոգեբանական աշխատանքներ՝ հոգեախտորոշիչ, խորհրդատվական, զարգացնող, լուսավորչական և հոգեկանխարգելիչ ուղղություններով: Իր գործունեությամբ աջակցում է յուրաքանչյուր երեխայի առանձնահատկություններին և կրթական կարիքներին համապատասխան կրթական միջավայրի ստեղծմանը՝ գերակա համարելով յուրաքանչյուր երեխայի ներդաշնակ զարգացումը:
Պահանջվող որակավորումները
- -Բարձրագույն կրթություն՝ անձի և/կամ տարիքային հոգեբանության ոլորտում
- -Աշխատանքի նկարագրությանը համապատասխանող մասնագիտական վերապատրաստումները, հատկապես հոգեբանական խորհրդատվության ոլորտում, համարվելու են կարևոր առավելություն:
Պետք է կարողանա՝
- գրագետ կիրառել հոգեբանական մեթոդները, մոտեցումները և տեխնիկաները.
- իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել.
- թիմով աշխատել, համագործակցել գործընկերների հետ.
- Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներն ընդունելու, սովորելու և կիրառելու պատրաստակամ լինել.
- անգլերենով կամ այլ օտար լեզուներով կարդալ, հաղորդակցվել և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն դրսևորել:
- *Ավագ դպրոցի հոգեբանը պետք է գերազանցորեն տիրապետի անգլերենին (իմացության մակարդակը՝ առնվազն B2)
Այլ տեղեկատվություն
Շաբաթական 30 ժամ զբաղվածություն