Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
ք․ Աբովյան, Հրազդան, Չարենցավան, և հարակից այլ շրջաններ
Վերջնաժամկետ՝
28 Փետրվար 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Հաճախորդներից ստացած զանգերի ընդունում,
- զանգերի ընթացքում ստացված դիմումների, բողոքների և խնդիրների գրանցում ու մշակում,
- աշխատանքների կատարման նպատակով համապատասխան բաժինների հետ հետադարձ կապի ապահովում,
- ընկերության ընթացակարգերի իրականացում` կապված ծառայության մատուցման ընթացքում առաջացած խնդիրների լուծման և ընկերության ու բաժանորդների միջև լավ հարաբերությունների պահպանման հետ,
- ընկերության հաճախորդների սպասարկում` հաճախորդների աջակցման կարգին համապատասխան (խափանման հայտի բացում, խափանման հայտի փակում, այլ),
- ընկերության հաճախորդների տվյալների բազայի` ՍիԱրԷմ (CRM) համակարգի կառավարման աշխատանքի վարում, տվյալների բազայի շտկում և թարմացում, համակարգի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
- ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին տեղեկատվության տրամադրում հաճախորդներին,
- տելեմարքեթինգային ակցիաների իրականացում:
Պաշտոնի հիմնական նպատակն է ընկերության բաժանորդների որակյալ, արագ և արդյունավետ սպասարկումը՝ նպաստելով բաժանորդների հետ դրական և երկարաժամկետ համագործակցությանը։
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն,
- համակարգչային ծրագրերի իմացություն (MS OFFICE),
- լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
- աշխատանքային փորձը պարտադիր չէ: