Դրույք՝
Ամբողջ դրույք
Կատեգորիա՝
Աշխատանք
ԲՐԵՎԻՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (Ներկայացված «Այ Փի Էս Սի» ՍՊԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Քանակական հետազոտությունների հարցաթերթերն անհրաժեշտության դեպքում բերել համապատասխան ձևաչափի՝ ըստ Ընկերությունում մշակված չափանիշների
- Ներկայացնել հարցաթերթը (ինստրուկտաժ) հարցազրուցավարներին և կոորդինատորներին` թրեյնինգային և դերային խաղերի միջոցով
- Ընդունել փորձնական (պիլոտային) հարցաթերթերը և դրանց արդյունքների հիման վրա տվյալների մշակման պատասխանատուին կամ հետազոտությունների տնօրենին ներկայացնել առաջարկություններ
- Կազմել հարցաթերթերի լրացման ուղեցույց` հարցազրուցավարների և կոորդինատորների համար
- Ստուգել հարցաթերթերի բովանդակությունը և մասնակցել կոդավորման գործընթացին
- Հաստատված հարցաթերթին համապատասխան՝ կազմել տվյալների SPSS բազա և մասնակցել տվյալների բազայի ստուգման աշխատանքներին
- Կազմակերպել և վերահսկել SPSS բազայում տվյալների մուտքագրումը` հարցաթերթերի հետ համեմատությամբ` հաճախությունների ճշգրտման և/կամ նորմալ բաշխման հիման վրա
- Մշակել աշխատանքային ուղեցույցների նախագծեր և ժամանակ առ ժամանակ իրականացնել թարմացումներ
- Անհրաժեշտության դեպքում թարգմանել հետազոտության ընթացքին վերաբերող նյութեր հայերենից անգլերեն և հակառակը
- Համագործակցել այլ մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերություններն արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ
- Կատարել հետազոտության ընթացքի հետ կապված այլ աշխատանքներ և հրահանգներ
Պահանջվող որակավորումները
- Սոցիոլոգիայի կամ առընթեր գիտությունների առնվազն բակալավրի որակավորում
- Մասնագիտական աշխատանքային փորձ
- Գրավոր և բանավոր հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, SPSS համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն
- Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն և պատրաստակամություն
- Բարձր անձնական հատկանիշներ (շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, մասնագիտական հետաքրքրվածություն)
Այլ տեղեկատվություն