Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
31 Մարտ 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
«Երեմյան Փրոջեքթս» ընկերություն
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Ընդունել ընկերության բոլոր ստորաբաժանումների գնման հայտերը,
- համակարգել ստացված հայտերը, անհրաժեշտության դեպքում հստակեցնել պատվիրատու ստորաբաժանման հետ,
- մշակել պատվերները և բաշխել՝ ըստ մատակարար կազմակերպությունների,
- հետևել գնումների առաքման ընթացքին, մինչև պատվիրատու ստորաբաժանմանը հանձնելը,
- համեմատել պատվերը և տվյալ ստորաբաժանում կատարված մուտքերը, իրականացնել գնային մոնիթորինգ նախորդ մուտքերի հետ,
- կազմել վճարման հանձնարագրերը համաձայն պահանջագրի և հաշիվ-ապրանքագրի, փոխանցել վճարման,
- պատասխանատու լինել պատվերների համակարգման, գնումների և վճարումների գործընթացի ամբողջականության համար:
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն,
- ՀԾ-ի իմացություն,
- MS Office, Excel, E-invoicing իմացություն,
- աշխատանքային փորձ հարակից ոլորտում,
- ճշտապահություն և ազնվություն,
- խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
- գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն: