Դրույք՝
Ամբողջ դրույք
Կատեգորիա՝
Պրակտիկա
Polixis Sarl (ՓիԷլԻքս ՍՊԸ)
Պրակտիկայի տեսակը՝
Առկա
Պրակտիկայի օրերը՝
Երկ.
ՈՒրբ.
Պրակտիկայի ժամերը՝
9։00-18:00
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել նախատեսվող նյութի հետազոտություն՝ ըստ բիզնեսի կարիքների
- Օգտագործել մասնագիտական աղբյուրները՝ համապատասխան տեղեկատվություն գտնելու և հավաքագրելու համար
- Անգլալեզու տեքստերի սրբագրում և խմբագրում
- Վերլուծել և համադրել համապատասխան տվյալները
- Կատարել մանրակրկիտ հետազոտություն տարբեր երկրների և ոլորտների, ոլորտների առանձին ընկերությունների, շուկաների, քաղաքականության վերաբերյալ՝ օգտագործելով ռուսերեն, անգլերեն կամ տարածաշրջանային ցանկացած այլ լեզու
- Ձեռք բերել, հղկել, ստանդարտացնել, փոխակերպել, հավաքել և պահել տարբեր տվյալների աղբյուրներից հավաքագրած տվյալները, պահպանել և թարմացնել տվյալների բազաները՝ մեծ ուշադրություն դարձնելով ճշգրտությանը և մանրուքներին
- Մեկնաբանել, վերլուծել, գնահատել, փոխկապակցել հետազոտական տվյալները և մշակել ինտեգրված բիզնես վերլուծություններ և կանխատեսումներ՝ ռազմավարական որոշումների կայացման մեջ ներառելու համար
- Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել և սովորել նոր համակարգեր և տեխնոլոգիաներ
- Հետազոտության արդյունքների և բացահայտումների մասին զեկուցել թիմի ղեկավարին և ցուցաբերել մասնագիտական աճի ձգտում՝ հաշվի առնելով աշխատանքի ղեկավարի կարծիքը
Պահանջվող որակավորումները
- Ամենակարևորը՝ ծանոթություն և հետաքրքրվածություն քաղաքականության, բիզնեսի և կարգավորումների նկատմամբ
- Բակալավրի աստիճան քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, իրավաբանության կամ նմանատիպ այլ մասնագիտություններում
- Հետաքրքրություն շուկայի հետազոտության և բիզնեսի, քաղաքականության, ֆինանսների, տվյալների վրա հիմնված լուծումների նկատմամբ
- Համակարգչի օգտագործման հմտություններ, ներառյալ Excel-ի և Google Sheets-ի խորացված իմացություն
- Այս պաշտոնի համար ռուսերենի իմացությունը պարտադիր է
- Անգլերենի գերազանց իմացություն
- Ցանկացած այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Տվյալները վերլուծելու, մոդելավորելու և մեկնաբանելու ունակություն
- Ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Կարողություն միաժամանակ կատարել բազմաթիվ առաջադրանքներ և պահել աշխատանքը ավարտին հասցնելու համաձայնեցված վերջնաժամկետները
- Հայեցակարգային, արդյունքահեն և բազմամշակութային մտածողություն
- Պարտաճանաչություն և պատասխանատու վերաբերմունք գրասենյակի կողմից սահմանված աշխատանքային ժամերին
Այլ տեղեկատվություն
Պրակտիկայի տևողությունը՝ 6 ամիս։ Հաջողությամբ ավարտվելուց հետո այն կարող է հանգեցնել մշտական աշխատանքի առաջարկի։ Պրակտիկան վճարովի է: Սահմանված փոխհատուցում առաջին երեք ամիսների համար՝ ամսական համախառն 150000 դրամ։ Սկսած 4-րդ ամսից - ամսական համախառն 200000 դրամ։