Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Ֆինանսական դիտարկումների կենտրոն
Վերջնաժամկետ՝
01 Փետրվար 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
ՀՀ կենտրոնական բանկ
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) կողմից վերահսկվող ոչ ֆինանսական հաստատություններին առնչվող օրենսդրական ակտերի վերաբերյալ վերլուծությունների իրականացում, անհրաժեշտության դեպքում օրենսդրական ակտերի նախագծերի մշակում
- ՖԴԿ-ի կողմից վերահսկվող ոչ ֆինանսական հաստատությունների ռիսկերի բացահայտում, գնահատում և վերանայում
- ՖԴԿ-ի կողմից վերահսկվող ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ ՓԼ/ԱՖ ռիսկահենք վերահսկողության իրականացում
- Վերահսկողության արդյունքներով հաշվետվությունների, այդ թվում՝ խախտման արձանագրությունների կազմում, դրանց իրավական հիմնավորվածության ապահովում, ներկայացում և տեղեկացում
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն իրավաբանական/տնտեսագիտական/կառավարման կրթություն
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության իմացություն
- ՓԼ/ԱՖ միջազգային տիպաբանությունների և միտումների իմացություն
- Հաշվետվություն տրամադրող անձանց գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Տնտեսագիտության, հաշվապահության և վիճակագրության ընդհանուր տեսության գիտելիքներ
- Համակարգչային հմտություններ, այդ թվում՝ MS Excel ծրագրի միջոցով տվյալների շտեմարանների ստեղծում, տվյալների դասակարգում, ֆիլտրում, գծապատկերների կառուցում, բանաձևերի, վիճակագրական ֆունկցիաների կիրառում և այլն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի ազատ տիրապետում
- Թիմում աշխատելու ունակություն
- Վերլուծական և կրիտիկական մտածողություն
- Աշխատանքը պլանավորելու, ըստ առաջնահերթության դասակարգելու և ժամանակին կատարելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Բարդ իրավիճակներում արդյունավետ հաղորդակցման, համագործակցության և խնդիրները լուծելու ունակություն