Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Ֆինանսական դիտարկումների կենտրոն
Վերջնաժամկետ՝
01 Փետրվար 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
ՀՀ կենտրոնական բանկ
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) տեսանկյունից սպառնալիք ներկայացնող հանցագործությունների վերաբերյալ վերլուծությունների իրականացում
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտի օրենսդրության և հարակից օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ վերլուծությունների իրականացնում
- ՓԼ/ԱՖ մեթոդների և միտումների բացահայտման նպատակով գործարքների և այլ տեղեկությունների վերլուծություն
- ՓԼ/ԱՖ սխեմաների կամ տիպաբանությունների մշակում
- Քրեական հետապնդման մարմինների կողմից ֆինանսական հետախուզական տվյալների օգտագործման արդյունքների վերաբերյալ վերլուծությունների իրականացնում
- Վերլուծությունների արդյունքների հիման վրա գործողությունների ծրագրերի մշակում և դրանց հաղորդակցում ոլորտում ներգրավված իրավասու պետական մարմիններին, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմիններին և հաշվետվություն տրամադրող անձանց
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն իրավաբանական/տնտեսագիտական/կառավարման կրթություն
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության իմացություն
- Քրեական իրավունքի և քրեական դատավարության վերաբերյալ օրենսդրության իմացություն
- ՓԼ/ԱՖ միջազգային տիպաբանությունների և միտումների իմացություն
- Հաշվետվություն տրամադրող անձանց գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Տնտեսագիտության, իրավաբանական, հաշվապահության և վիճակագրության ընդհանուր տեսության գիտելիքներ
- Համակարգչային հմտություններ, այդ թվում՝ MS Excel ծրագրի միջոցով տվյալների շտեմարանների ստեղծում, տվյալների դասակարգում, ֆիլտրում, գծապատկերների կառուցում, բանաձևերի, վիճակագրական ֆունկցիաների կիրառում և այլն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի ազատ տիրապետում
Այլ տեղեկատվություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Վերլուծական և կրիտիկական մտածողություն
- Աշխատանքը պլանավորելու, ըստ առաջնահերթության դասակարգելու և ժամանակին կատարելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Բարդ իրավիճակներում արդյունավետ հաղորդակցման, համագործակցության և խնդիրները լուծելու ունակություն