Դրույք՝
Կես դրույք
Գտնվելու վայրը՝
Կենտրոններ - Երևան, Ջերմուկ, Արենի, Գավառ, Սևան, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Օձուն, Կողբ
Վերջնաժամկետ՝
11 Մարտ 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
TUMO Center for Creative Technologies
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Աջակցել Թումո անդամների ուսումնական առաջընթացին
- Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը
- Ուղղորդել նրանց` վարժանքներն ավարտին հասցնելու համար
- Խրախուսել ու քաջալերել անդամներին կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների ներուժը
- Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական դասընթացների և նախագծերի համակարգման գործում
- Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել ուսանողների ուսումնական աճի վերաբերյալ: Միջոցներ ձեռնարկել ուսանողներին ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ ոգեշնչելու համար
- Հանդես գալ ուսանողներին մարզիչի դրական ու մասնագիտական պատկերով
- Խթանել համագործակցությունն ու խանդավառ ուսուցումը
- Ուսուցանողը նաև հետադարձ կապ պետք է ապահովի Թումոյի ուսումնական բովանդակությունը գնահատողներին՝ նոր վարժանքների ստեղծման ու արդեն առկա վարժանքների վերամշակման ընթացքում
Պահանջվող որակավորումները
- Մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ աշխատելու ձիրք
- Թումոյի հիմնական ուսումնական ոլորտներից (անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և ֆիլմերի ստեղծում) առնվազն մեկի տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ
- Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու ստեղծագրությունը
- Պատրաստակամություն զարգացնելու բարձրակարգ հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարությունը, վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու ունակությունը, ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները
- Համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն
- Ուսանող կամ շրջանավարտ ճանաչված համալսարաններից մեկում
- Գերազանց հաղորդակցման հմտություներ՝ ներառյալ գրավոր հաղորդակցումն ու միջանձնյա շփումը, ինչպես նաև հրապարակային ներկայանալու կարողությունը (անգլերենի իմացությունը առավելություն է)