Գտնվելու վայրը՝
ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1
Վերջնաժամկետ՝
15 Մարտ 2024
Կատեգորիա՝
Կամավոր աշխատանք
Հայաստանի վերափոխման ռազմավարության (ՀՎՌ) թիմ
Հիմնական պարտականություններ
Հետևյալ ցանկից որևէ տիպի դիզայներական աշխատանքների գեղեցիկ և խելամիտ կերպով իրականացում (կարևոր է որակը, ֆորմալ աշխատանքային փորձը պարտադիր չէ)
- հակիրճ կամ տվյալներով հարուստ շնորհանդեսների և հաշվետվությունների դիզայն
- թվային և տպագիր հաղորդակցական նյութերի դիզայն
- գ) ինֆոգրաֆիկաների պատրաստում, տվյալների հանրամատչելի արտապատկերում (վիզուալիզացիա)
- թվային գործիքների դիմերեսների (UI) և օգտվողների արդյունավետ փորձառության (UX) նախագծում
- դիզայն համակարգի տարրերի հետ կապված փոփոխությունների իրականացում
Պահանջվող որակավորումները
- գրաֆիկական դիզայնի համապատասխան ունակություններ
- հիմնական դիզայներական մասնագիտացված թվային գործիքներից և արհեստական բանականության միջոցով տրվող հնարավորություններից հմտորեն օգտվելու կարողություններ
- ստեղծագործ և ճկուն միտք
- հաղորդակցական հմտություններ
- շարունակաբար սովորելու և զարգանալու ունակություն և ձգտում
- բարձր արդյունավետության ձգտում
- կատարելության ձգտում, մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր կարգապահություն
- պատասխանատու և պրոակտիվ վերաբերմունք
- հայրենիքի զարգացման հանդեպ առաքելության զգացում
- արդյունքին միտվածություն, դիմակայունություն, կոգնիտիվ (իմացական) ճկունություն
- թիմով աշխատելու կարողություններ
- ժամանակի կառավարման հմտություններ
- բարեվարքության բարձր մակարդակ
- թվային գրագիտություն
- վերլուծական և քննադատական մտածողություն (որպես առավելություն)
- համակարգային և կոնցեպտուալ մտածողություն, մեծ պատկերը տեսնելու ունակություն (որպես առավելություն)
- դիզայն մտածողության կիրառման փորձառություն (որպես առավելություն)
Այլ տեղեկատվություն
Տրվող հնարավորություններ՝
- անմիջական գործուն մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման օրակարգի մշակմանն ու իրագործմանը, ապագայի կերտմանը
- ձեռք բերել դիզայներական աշխատանքի յուրահատուկ փորձ, հարստացնել աշխատանքների պորտֆոլիոն
- աշխատել ճկուն և ստեղծարար միջավայրում, կատարել ինքնատիպ, յուրահատուկ աշխատանք՝ յուրահատուկ փորձառությամբ
- ձեռք բերել պետական կառավարման համակարգի, այնպես էլ հանրային տարբեր օղակների հետ աշխատանքի հետաքրքիր փորձ և հմտություններ
- դրական արդյունքների դեպքում ստանալ համապատասխան շնորհակալագիր և(կամ) երաշխավորագիր ՀՀ վարչապետի օգնականի կողմից
Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն
Ներգրավվածությունն ըստ անհրաժեշտության՝ առկա կամ հեռակա