Վերջնաժամկետ՝
31 Մարտ 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ
Հիմնական պարտականություններ
- Մրցույթների որոնում և մասնագետների խմբերին ծանուցում
- Մրցույթի հրավերի և նախահաշվային գների ուսումնասիրություն
- Մրցույթի հայտի պատրաստում, ներկայացում, հայտի գնահատման ընթացքին և ժամկետներին հետևում
- Մրցույթի պահանջներին համապատասխան՝ փաստաթղթերի և տեխնիակական բնութագրերի կազմում, գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանության ապահովում
- Մրցույթների շրջանակներում բանկային երաշխիք վերցնելու գործընթացի կազմակերպում
- Պայմանագրի կնքման նախապատրաստման գործընթացի կազմակերպում (ժամկետներին հետևում, պայմանագրի նախագիծը ստորագրման համար պատրաստում, ներկայացում, պայմանագրին կից համաձայանագրերի կազմում, կանխավճարի և պայմանագրի ապահովման գործընթացների կազմակերպման ապահովումը)
- Ղեկավարության հանձնարարությամբ՝ գրությունների, հրամանների նախագծերի, հանձնարարականների, լիազորագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի պատրաստում, փաստաթղթաշրջանառությանը հետևում
- Մատակարարման, առք ու վաճառքի, ծառայությունների մատուցման,փոխատվության, փոխառության, պահատվության պայմանագրերի նախագծերի կազմում, կնքում, կատարման ժամկետներին և ընթացքին հետևում (ներառյալ մասնավոր հատվածի հետ կնքվող պայմանագրերը)
- Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գնումների գործընթացի բողոքարկում
- Ըստ անհրաժեշտության՝ Ընկերության հիմնադիր փաստաթղթերի (պետ․ ռեգիստրի վկայական և հավելվածներ, կանոնադրություն) փոփոխությունների, վավերականության ժամկետներին հետևում
- Ընկերության շահերի պաշտպանություն գործընկերների հետ հարաբերություններում և ՀՀ դատական ատյաններում
- Պահպանել և ապահովել ընկերության վերաբերյալ ցանկացած տեղեկատվության գաղտնիություն
- Տեղական և արտասահմանյան գործընկերների հետ ամենօրյա հեռախոսազանգերի և նամակագրության իրականացում
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն իրավաբանական կրթություն, գնումների ոլորտին առնչվող վերապատրաստումներ
- Պետական գնումների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- ՀՀ գնումների օրենսդրության գերազանց իմացություն
- ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարարության, վարչական դատավարության, ինչպես նաև հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ (Outlook, MS Office, Armeps, e-auction)
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ/բավարար իմացություն
- Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ