Վերջնաժամկետ՝
31 Մարտ 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ
Հիմնական պարտականություններ
- Մատակարարված անալիտիկ և լաբորատոր սարքավորումների ծրագրավորում և ուսուցման կազմակերպում՝ սարքի/ծախսանյութերի շահագործման կանոնների, պայմանների, կիրառական և տենիկական խնամքի վերաբերյալ
- Այցելությունների իրականացում՝ ընկերությունների սարքավորումների հետ կապված խնդիրների կարգավորման, խնամքի իրականացման, որակի վերահսկման չափումների և կարգաբերումների իրականացման նպատակով
- Ուսուցումից հետո սարքավորումների անխափան աշխատանքի ընթացքին հետևելու նպատակով հեռախոսազանգերի և/կամ նամակագրության միջոցով հետադարձ կապի պահպանում
- Անալիտիկ սարքավորումների սպասարկում, դրանց վերաբերյալ հարցերի պարզաբանում, աշխատանքային և ինժեներական խնդիրների վերացում, հեռախոսային խորհրդատվություն
- Մրցույթների շրջանակներում տեխնիկական բնութագրերի թարգմանություն
- Սարքավորումների շուկայի ուսումնասիրություն, համապատասխան սարքավորումների փնտրում, կապի հաստատում
- Մրցութային գործընթացին մասնակցություն, գնային հաշվարկ, տեխնիկական բնութագրերի կազմում, մշակում
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն քիմիայի կամ ֆիզիկայի բնագավառներում
- Անալիտիկ սարքավորումների աշխատանքին ներկայացվող պահանջների իմացություն
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Վաճառքի հմտություններ
- Թիմային աշխատանքի ունակություն
- Նվիրվածություն աշխատանքին և պատրաստակամություն
- Աշխատասիրություն և պարտաճանաչություն
- Պատասխանատվության զգացում
- Սթրեսակայունություն
- Համակարգչային գիտելիքները՝ MS Office, Outlook
- Ռուսերենի և անգլերենի իմացություն