Մարտ-սեպտեմբեր, 2018թ.
Ծրագրի նպատակը և խնդիրները
- Բարձրագույն կրթություն ունեցող տեղահանված հայ երիտասարդ մասնագետների ու ներգրավված տեղաբնակ մասնագետների ծանոթացում ՀՀ աշխատաշուկայի առանձնահատկություններին ու պահանջներին
- Թիրախային խմբի համար աշխատաշուկայի պահանջներից բխող տարբեր ուղղություններով սեմինար-դասընթացների անցկացում
- Հանդիպում գործընկեր կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների հետ
- Մասնակիցներին իրենց կրթությանը և հմտություններին համապատասխան աշխատանքի, լրացուցիչ պրակտիկայի (ինտերնշիփ) և կամավորական աշխատանքի առաջարկների ներկայացում
- Խորհրդատվության տրամադրում
Ծրագրի համառոտ նկարագիրը
Ծրագիրը հիմնականում նախատեսված է եղել հակամարտության գոտիներից, հատկապես՝ Սիրիայից, ինչպես նաև Ջավախքից Հայաստան տեղափոխված այն երիտասարդների համար, որոնք ունեն բարձրագույն կրթություն, սակայն կարիք ունեն անհրաժեշտ մասնագիտացումների՝ հայկական աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու համար։ Ծրագրի շրջանակում թիրախային խմբի համար իրականացվել են հմտությունների զարգացման դասընթացներ: Մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպել Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործընկեր կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներին ու հենց նրանց միջոցով ծանոթանալ տվյալ կազմակերպություններում առկա առաջարկներին: Ծրագրի ամբողջ ընթացքում թիրախային խմբին ներկայացվել է իրենց համապատասխանող առաջարկների փաթեթ, ինչպես նաև մշտապես տրամադրվել է անհատական խորհրդատվություն:
Համագործակցություն ծրագրի շրջանակում
Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցության շրջանակում:
Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից:
Ծրագրի արդյունքներ
Ծրագիրն ունեցել է 51 շահառու, որոնցից 35-ը ստացել է աշխատանքի, լրացուցիչ պրակտիկայի (ինտերնշիփ) կամ կամավորական աշխատանքի առաջարկ: