Վերջնաժամկետ՝
19 Հուլիս 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
«Ակբա բանկ» ԲԲԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. ժամեր՝
09։00-18։00
Հիմնական պարտականություններ
- Տվյալների պահոցի, պահուստավորման համակարգերի և վիրտուալ սերվերների կառավարման, վերահսկման և կոնֆիգուրացման ապահովում
- Windows և Linux սերվերների կառավարում, վերահսկում և կոնֆիգուրացում
- MS Exchange նամակագրության համակարգի, MS ծառայությունների ակտիվացման համակարգի, MS սերտիֆիկատների նույնականացման համակարգի և MS Azure սերվերների կառավարում, վերահսկում և կոնֆիգուրացում
- MS Active Directory-ի, MS DNS-ի, MS Group Policy-ի կառավարում, վերահսկում և կոնֆիգուրացում
- Ֆայլերի և թղթապանակների հասանելիության կառավարում
- Մոնիթորինգների իրականացում և հաշվետվությունների ներկայացում ըստ անհրաժեշտության
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում)
- Օպերացիոն համակարգերի իմացություն (Linux/Unix, Windows Server)
- Համակարգչային ցանցերի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
Այլ տեղեկատվություն
Արտոնություններ՝
- Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն
- Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ
- Տոնական, նախատոնական պարգևատրումներ
- Արձակուրդային հատկացումներ
- Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ
- Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
- Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում
- Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում
- Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
- Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում
- Վճարվող time off
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները: