Վերջնաժամկետ՝
18 Հուլիս 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Վերահսկել բեռնափոխադրումները՝ համոզվելու համար, որ ապրանքները ժամանակին են ժամանում և լուծել չառաքված ապրանքների հետ առաջացած խնդիրները
- Կատարել հետազոտություն, վերլուծություն և գնահատում` հիմնվելով գների, որակի, ծառայության, աջակցության, մատչելիության, արտադրության և բաշխման հնարավորությունների, մատակարարի հեղինակության և պատմության վրա
- Օգտագործել համապատասխան գնումների գործիքներ և ծառայություններ
- Կառավարել և օպտիմալացնել մատակարարների տվյալների բազան
- Համագործակցել մատակարարների, բրոքերների և այլ գործընկերների հետ՝ գնումների անխափան գործընթացն ապահովելու համար
Պահանջվող որակավորումները
- Անգլերենի ազատ տիրապետում
- Ռուսերենի ազատ տիրապետում
- MS Excel, MS PowerPoint, MS Word լավ իմացություն
- Աշխատանքային փորձ գնումների կամ հարակից ոլորտներում