Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետը մասնակցում է Ճեմարանի ռազմավարական հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի հաստատման և ամրապնդման գործընթացներին, որոնք իրականացնում է Ճեմարանի Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժինը: Աշխատանքն ուղղված է այնպիսի նախաձեռնությունների մշակմանը և իրականացմանը, որոնք բարձրացնում են Ճեմարանի հեղինակությունը, ճանաչելիությունը և համագործակցային հնարավորությունները:
Իրականացնել լուսանկարչական և տեսանկարահանման հետ կապված գործառույթները և դրանց մշակման աշխատանքները,
Նախաձեռնել տեղեկատվական, տպագրական, տեսաձայնային նյութերի, վեբկայքերում տեղադրվող նյութերի պատրաստման գործընթացը և հաղորդակցման հետ կապված այլ գործառույթները,
Կազմել մամլո հաղորդագրություններ և պատրաստել տեղեկատվություն լրատվամիջոցների համար,
Իրականացնել Ճեմարանի սոցիալական հարթակների տեղեկատվական սպասարկումը և նախաձեռնել դրանց առաջխաղացումը,
Իրականացնել աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։
Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հանրային կապերի, հաղորդակցության, լրագրության կամ հարակից այլ ոլորտում,
Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
Անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր տիրապետում (ռուսերենի իմացությունը ցանկալի է),
Սեղմ ժամկետներում բազմաբնույթ ծրագրերի իրականացման փորձ և ճկունություն,
Վերլուծելու, հաղորդակցման, խնդիրների լուծման, թիմային աշխատանքի գերազանց հմտություններ,
Լուսանկարչական, տեսանկարահանման, տեսանյութերի մշակման հմտությունները, ինչպես նաև տեսախցիկի առկայությունը դիտարկվելու են որպես առավելություն: