Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Ք․ Երևան
Վերջնաժամկետ՝
09 Սեպտեմբեր 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
Հիմնական պարտականություններ
- Ոչ ռեզիդենտ հաճախորդների հեռահար սպասարկում, մասնավորապես անգլերենով և ռուսերենով
- Հաճախորդների անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, նույնականացում (KYC), ստուգում, մուտքագրում համապատասխան համակարգում
- Հաճախորդների հաշիվների ու քարտերի բացում և սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում
- Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում
- Անկանխիկ գործարքների իրականացում
- Վաճառքների պլանային ցուցանիշների կատարման ապահովում
- Հեռահար ստացված դիմումների ընդունում, ընթացքավորում և կատարում
- Բանկին հասանելի առցանց հաղորդակցման հարթակներով հաճախորդների սպասարկման իրականացում
- Գործառնական օրվա աշխատանքային փաստաթղթերի ստուգում և կազմում
- Ընթացիկ և խնդրահարույց հաճախորդների հարցերի կարգավորում
- Անհրաժեշտ հարցումների իրականացում
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն
- Բանկային գործի, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքատեսակների իմացություն
- Առնվազն 2 տարվա բանկային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Հաճախորդների բարձրակարգ սպասարկման ստանդարտների իմացություն
- Գրավոր հաղորդակցման հմտությունների տիրապետում
- Արդյունավետ վաճառքների իրականացման հմտությունների տիրապետում
- Արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
- ՀԾ-Բանկ ծրագրի իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն