Ուսուցիչը դասավանդում է ճեմարանի կրտսեր կամ միջին դպրոցներում:
Համապատասխան առարկայական ամբիոնի անդամ լինելով՝ մասնակցում է ամբիոնի աշխատանքներին՝ Միջազգային բակալավրիատի պահանջներին համապատասխան առարկայական, միջառարկայական ծրագրերի տեղայնացում, թեմատիկ միավորների մշակում և իրականացում:
Գործունեությունը ծավալում է սովորողակենտրոն ուսուցման սկզբունքով, արձանագրում է յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կազմակերպում է կրթադաստիարակչական գործունեություն՝ գերակա նպատակ դարձնելով յուրաքանչյուր սովորողի ներդաշնակ զարգացումը:
Ուսուցիչը պետք է հիմնովին տիրապետի դասավանդվող առարկային և սիրի ուսուցչի մասնագիտությունը:
Պետք է իմանա կամ պատրաստ լինի սովորել՝
հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջները, առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը
Պետք է կարողանա կամ պետք է ձգտի կարողանալ՝
գրագետ կիրառել մանկավարժական և հոգեբանական մոտեցումները
ընտրել և կիրառել սովորողների ուսումնառության տարբեր ոճերին և կրթական կարիքներին համապատասխան դասավանդման տեխնոլոգիաներ և մեթոդներ
իրավիճակները վերլուծել, գնահատել և համապատասխան արձագանքով հետադարձ կապ ապահովել
թիմով աշխատել, համագործակցել սաների, գործընկերների հետ
գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսել
պատրաստակամ լինել սովորելու և կիրառելու Միջազգային բակալավրիատի գաղափարախոսությունը, պահանջները, ինչպես նաև այլ նորարարական գաղափարներ