Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
30 Սեպտեմբեր 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Ապահովել հումքերի, միջանկյալ արտադրանքի և դեղերի մանրէաբանական փորձաքննությունը՝ ըստ գործող դեղագրքերի և Չափորոշիչ Տեխնիկական Փաստաթղթի պահանջների
- Մասնակցել որակավորման և վալիդացիայի գործընթացներին
- Հաստատել կամ մերժել ելանյութերը, փաթեթավորման նյութերը, միջանկյալ և վերջնական արտադրանքների համապատասխանությունը համաձայն իրենց հատկորոշիչների
- Իրականացնել դեղի խմբաքանակի փորձաքննություն և դիտարկել միտումները
- Դեղերի որակի ցանկացած խնդրի հետ կապված կատարել ուսումնասիրություններ, ստուգումներ և ընդունել որոշումներ
- Հաստատել հատկորոշիչները, նմուշառման հրահանգները, փորձարկման մեթոդները և որակի հսկման մյուս գործընթացները, որոնք առընչվում են մանրէաբանությանը
- ՈԱ ղեկավարին ներկայացնել որակի ներկայացված պահանջներին ըստ մանրէաբանական մաքրության չբավարարող հումքերն ու դեղերը
- Ապահովել նմուշառումը ըստ հաստատված աշխատանքային հրահանգների՝ խուսափելով մանրէաբանական աղտոտումից
- Տեղեկացնել ՈՀ ղեկավարին հումքերի և արտադրանքի վիճարկելի նմուշների պահեստավորման անհրաժեշտության մասին
- Ըստ մանրէաբանական ցուցանիշի իրականացնել դեղի կայունության հսկման փորձաքննություններ
- Ապահովել արտադրական տարածքների և սարքերի մանրէաբանական աղտոտվածության վերահսկում
- Հանձնել արխիվացման անհրաժեշտ փաստաթղթերը
- Ըստ անհրաժեշտության ներդնել մանրէաբանական փորձաքննութան նոր մեթոդներ
- Կատարել առաջարկներ աշխատանքային գործընթացը կատարելագործելու վերաբերյալ
- Կատարել առաջարկներ վերացնելու (ուղղելու) գործող փաստաթղթերում և ընթացակարգերում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ
- Մասնակցել տվյալ պաշտոնի համար նախատեսված պահանջվող նախնական և շարունակական վերապատրաստման դասընթացներին
- Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես մանրէաբան
- Տեխնոլոգիական հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- ժամանակը տնօրինելու կարողություն
- Ճշգրտություն
- Խնդիրներ լուծելու կարողություն
- Կազմակերպչական հմտություններ