Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Դեղերի արտադրության որակի վերահսկման լաբորատորիա
Վերջնաժամկետ՝
18 Հոկտեմբեր 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ/«Էյ Լաբ Ֆարմասյութիքալս» ՍՊԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Դեղերի որակի վերահսկման հետ առընչվող սարքավորումների հետ աշխատանք, այդ թվում՝ ԲԱՀՔ (HPLC), ՈՒՄ սպեկրոֆոտոմետր
- Քիմիական նյութերի, դեղահումքերի, պատրաստի դեղաձևերի և կենսաբանական նմուշների փորձաքննություն՝ համաձայն գործող դեղագրքերի կամ Չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի
- Լաբորատոր սարքավորման պարբերական տեխնիկական սպասարկում և ստուգաչափում
- Քանակական որոշման նոր մեթոդների մշակում և վավերացում
- Հարակից մասնագիտական փաստաթղթերի պատրաստում
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես վերլուծաբան դեղագործության ոլորտում
- Քրոմատոգրաֆիայի և սպեկտրոֆոտոմետրիայի լավ իմացություն և այդ մեթոդներով աշխատանքային փորձ
- ՊԱԳ կանոնների իմացությունը ցանկալի է
- Microsoft Office ծրագրի իմացություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Խնդիրներ լուծելու կարողություն