Վերջնաժամկետ՝
01 Հոկտեմբեր 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
R-Insights Research Company
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող վերապատրասման դասընթացներին
- Իրականացնել թեստային հարցազրույցներ՝ դասընթացների ժամանակ ներկայացված հրահանգների գործնական կիրառման կարողության հավաստման նպատակով
- Քաղաքացիների բնակարաններում իրականացնել հարցազրույցներ՝ ընկերության կողմից տրամադրված հարցաթերթի հիման վրա, ընկերության կողմից հաստատված որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
- Օրական կտրվածքով ընկերության ներկայացուցիչներին հանձնել անհրաժեշտ լրացված փաստաթղթերը
- Ներկայացնել հաշվետվություններ՝ հարցազրույցների ընթացքի վերաբերյալ
- Օրական և շաբաթական կտրվածքով մասնակցել հարցազրույցի որակի ապահովմանն առնչվող քննարկումներին
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ (մարդկանց հետ ազատ հաղորդակցվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն)
- Տեղեկությունների գաղտնիությունը և հետազոտական էթիկայի կանոնները պահպանելու ունակություն և պատրաստակամություն
- Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
- Տարրական թվային գրագիտություն՝ պլանշետով աշխատելու համար
- Տեղանքում կողմնորոշվելու ունակություն
- Լարված պայմաններում և գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
- Դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն)
Այլ տեղեկատվություն
Հարցազրույցներն իրականացվում են տարբեր առևտրի կետերի կամ սպասարկման կենտրոնների այցելուների հետ: Նախատեսվում է օրական տրամադրել առնվազն 4 ժամ: