Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Նիկողայոս Ադոնց 2, Երազ բիզնես կենտրոնի 2-րդ մասնաշենք
Վերջնաժամկետ՝
27 Հոկտեմբեր 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
Deluxe Holiday Homes
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Աշխ. ժամեր՝
09։00-18։00
Հիմնական պարտականություններ
Ընկերության կայքում և արտաքին հարթակներում ստեղծել, կառավարել և թարմացրել գույքի ցուցակները (օրինակ՝ PropertyFinder, Dubizzle, Bayut, Booking.com, Airbnb),
- Նախքան ցուցակագրելը ստուգել, որ գույքի լուսանկարներն ու նկարագրությունները ճշգրիտ են և ամբողջական,
- Համագործակցել բիզնեսի զարգացման, օնբորդինգի, ամրագրումների և գործառնությունների թիմերի հետ՝ ապահովելու սահուն հաղորդակցություն նոր բնակարանների մանրամասների վերաբերյալ,
- Թարմացնել գույքի մասին տեղեկությունները և դրույքաչափերը, ըստ անհրաժեշտության՝ ապահովելով, որ բոլոր փոփոխությունները արտացոլվեն ժամանակին,
- Համոզվել, որ գույքի բոլոր ցանկերում առկա են բարձրորակ վիզուալներ և համապարփակ նկարագրություններ,
- Կապ հաստատել լուսանկարիչների հետ՝ գույքի պատկերների վերբեռնումները կառավարելու համար,
- Համագործակցել մարքեթինգի թիմի (բովանդակության գրող) հետ՝ գույքի գրավիչ և ճշգրիտ նկարագրություններ ստեղծելու համար,
- Սահմանել կանոնավոր թիրախներ և գործողությունների պլաններ ցուցակները արդյունավետ կառավարելու համար,
- Հետևել ընկերության որակի չափանիշներին և գործընթացներին բոլոր գույքային ցանկերի համար,
- Պատասխանել գույքի ցուցակների վերաբերյալ գույքի սեփականատերերի հարցումներին և արձագանքներին,
- Վերլուծել շուկայի միտումները և մրցակիցների ցուցակները՝ ապահովելու մեր գույքի մրցունակությունը,
- Աշխատել մարքեթինգի թիմի հետ՝ ապահովելու համար, որ գույքի ցուցակները համընկնում են ընկերության բրենդինգի և գովազդային ջանքերի հետ,
- Պարբերաբար վերանայել կատարողականի ցուցանիշները՝ շարունակական բարելավում ապահովելու համար,
- Կատարել լրացուցիչ վարչական առաջադրանքներ՝ ղեկավարության հանձնարարությամբ։
Պահանջվող որակավորումները
- Բակալավրը ավարտած ուսանողները ողջունվում են,
- Ողջունվում են նաև ադմինիստրատիվ, գերադասելիորեն գույքի կառավարման կամ անշարժ գույքի ոլորտում նախկին փորձ ունեցող թեկնածուները,
- Գերազանց կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Անգլերենի բանավոր և գրավոր հաղորդակցման ուժեղ հմտություններ,
- Մի քանի թիմերի հետ համագործակցելու ունակություն,
- Արագ տեմպերով միջավայրում բազմաթիվ առաջադրանքներ կատարելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն․
- Microsoft Office-ի իմացություն և կազմակերպված գրառումներ պահպանելու կարողություն,
- Անշարժ գույքի ցուցակագրման հարթակներին (օրինակ՝ PropertyFinder, Dubizzle, Bayut, Booking.com, Airbnb) ծանոթ լինելը կդիտվի որպես առավելություն: