Վերջնաժամկետ՝
04 Հոկտեմբեր 2024
Կատեգորիա՝
Պրակտիկա
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն
Հիմնական պարտականություններ
Առցանց ձևաթղթերի ստեղծում
- ոլորտի մասնագետի հետ համագործակցությամբ՝ հայերեն և անգլերեն տարբեր տեսակի առցանց ձևաթղթերի մշակում
- ձևաթղթերի հարմարեցում օգտագործման համար և համապատասխանեցում ծրագրի պահանջներին
Էլեկտրոնային գնահատման գործընթացի կազմակերպում
- աջակցություն էլեկտրոնային գնահատման գործընթացի պլանավորմանն ու իրականացմանը:
- գնահատման նամակների կազմում և ուղարկում մասնակիցներին
Տվյալների վերլուծություն և հաշվետվություն
- հավաքագրված տվյալների և գնահատումների արդյունքների վերլուծություն
- համապարփակ զեկույցների պատրաստում
Համագործակցություն
- սերտ աշխատանք ծրագրի համակարգողի հետ՝ ապահովելու ծրագրի նպատակների հետ համապատասխանությունը
- մասնակցություն շաբաթական հանդիպումներին, ըստ անհրաժեշտության, ծրագրի թարմացումների և քննարկումների համար
Պահանջվող որակավորումները
- Ներկայումս սովորող է կամ վերջերս է ավարտել համապատասխան ոլորտում (օրինակ՝ սոցիալական գիտություններ, նախագծերի կառավարում, մարքեթինգային ռազմավարություն, գնահատում)
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր
- Տվյալների վերլուծության և հաշվետվության գործիքների իմացություն
- Պատասխանատու և վստահելի՝ ուժեղ աշխատանքային էթիկայով
- Հետաքրքրված գնահատման և մոնիթորինգի գործընթացներով
- Թիմային միջավայրում համատեղ աշխատելու բարձր ունակություն
- Օրական 2-4 ժամ պարտավորություն պրակտիկայի տեւողության համար
Այլ տեղեկատվություն
Պրակտիկան իրականացվելու է հոկտեմբերի 7-ից-նոյեմբերի 8-ը։
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը և համառոտ ուղեկցող նամակ, contact@reanimania.com էլփոստի հասցեին, որտեղ նշում են իրենց հետաքրքրությունը պաշտոնի նկատմամբ և համապատասխան փորձը։
Ավելին՝ https://shorturl.at/dDzMd