Վերջնաժամկետ՝
20 Հոկտեմբեր 2024
Կատեգորիա՝
Աշխատանք
R-Insights Research Company
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել հարցազրուցավարների վերապատրաստում՝ ընկերության կողմից սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան
- Ստուգել հետազոտությունների էլեկտրոնային հարցաթերթերը՝ համեմատելով դրանք հարցազրույցների ձայնագրությունների և սահմանված որակի չափորոշիչների հետ
- Անհրաժեշտության դեպքում՝ հեռախոսազանգերի միջոցով ճշգրտումներ կատարել լրացված հարցերի վերաբերյալ
- Ամենօրյա ռեժիմով հետադարձ կապ պահպանել հարցազրուցավարների հետ և ներկայացնել որակի ստուգման արդյունքները
- Իրականացնել Ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ՝ կապված հետազոտական տվյալների որակի վերահսկման հետ
Պահանջվող որակավորումները
Բարձրագույն կրթություն` ցանկալի է սոցիոլոգիայի և/կամ հետազոտությունների ոլորտում
Հղկված հայերեն գրավոր խոսք
MS Word և Excel ծրագրերի իմացություն
Հաղորդակցման գերազանց հմտություններ
Ժամանակը տնօրինելու գերազանց հմտություններ
Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
Թիմում աշխատելու ունակություն և պատրաստակամություն
Պրոակտիվություն