Կատեգորիա՝
Աշխատանք
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ
Հիմնական պարտականություններ
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մենեջեր, ով պատասխանատու կլինի ՀՀ-ում Pierre Fabre ընկերության մարքեթինգային գործառույթների կազմակերպման համար։
- Մշակել և վարել մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի ընդհանուր ռազմավարությունը
- Կազմակերպել և իրականացնել մարքեթինգային, հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի տարեկան պլանավորման գործընթացը, ներառյալ նոր գաղափարների և նորարարական մոտեցումների ներդրումը
- Մշակել մարքեթինգային ծրագրերի ֆինանսական բյուջեն և իրականացնել ռեսուրսների տեղաբաշխման գործընթացը, ինչպես նաև նախապատրաստել ֆինանսական հաշվետվություններ
- Սերտորեն համագործակցել կոմերցիոն բաժնի հետ Pierre Fabre ընկերության ապրանքանիշների առաջխաղացման ծրագրերի մշակման, գովազդային արշավների, ակցիաների իրականացման հարցում
- Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ
- Վաճառքի բաժնի հետ համատեղ մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին
- Մշակել մարքեթինգային ակցիաներ և հետևել դրանց իրականացմանը
- Իրականացնել վաճառքների վիճակագրական վերլուծություններ
- Ապահովել Pierre Fabre ընկերության ապրանքանիշների առաջխաղացումը ընկերության կայքի, սոցիալական ցանցերի միջոցով
- Վարել բանակցություններ գովազդ արտադրող ընկերությունների հետ, կազմակերպել գովազդային արշավներ
- Վերլուծել վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարել կանխատեսումներ զարգացման վերաբերյալ
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում
- Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձ
- Հաղորդակցության գերազանց հմտություններ
- Նախագծերի կառավարման ունակություն
- Թիմում աշխատելու հմտություններ
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն
- Microsoft Office ծրագրերի իմացություն