Վերջնաժամկետ՝
04 Նոյեմբեր 2024
Կատեգորիա՝
Պրակտիկա
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ
Հիմնական պարտականություններ
- Ներքին գործընթացների թվայնացում և ավտոմատացում
- Թվայնացված գործընթացների սպասարկում և շարունակական զարգացում
- Հաճախորդների սպասարկման թվայնացման լուծումների մշակման գործընթացին մասնակցություն
- Սերտ համագործակցություն ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ՝ թվայնացման նախագծերի իրականացման նպատակով
- Նոր թվայնացման գաղափարների առաջարկում՝ բիզնես պրոցեսների, գործարքների և սպասարկման ոլորտում
- Բիզնես պահանջների վերափոխում տեխնիկական և ֆունկցիոնալ պահանջների
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսի ուսանող
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
- C# և SQL լեզուների իմացություն
- Նորարարական և կրեատիվ գաղափարների գեներացման ունակություն
- Տեխնիկական փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրման ունակություն
- Բիզնես վերլուծության (BA) և նախագծերի կառավարման (PM) հմտություններ՝ բիզնես պահանջները ֆունկցիոնալ պահանջների վերափոխելու, նախագծերը կառավարելու և թիմերի հետ արդյունավետ համագործակցելու համար
Այլ տեղեկատվություն
Մրցունակ բենեֆիթների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, անհատական զարգացման ծրագրեր, տեղում մարզասրահի և յոգայի դասերի հնարավորություն: