• Ապահովել հումքերի, միջանկյալ արտադրանքի և դեղերի մանրէաբանական փորձաքննությունը՝ ըստ գործող դեղագրքերի և Չափորոշիչ Տեխնիկական Փաստաթղթի պահանջների
• Մասնակցել որակավորման և վալիդացիայի գործընթացներին
• Հաստատել կամ մերժել ելանյութերը, փաթեթավորման նյութերը, միջանկյալ և վերջնական արտադրանքների համապատասխանությունը համաձայն իրենց հատկորոշիչների
• Իրականացնել դեղի խմբաքանակի փորձաքննություն և դիտարկել միտումները
• Դեղերի որակի ցանկացած խնդրի հետ կապված կատարել ուսումնասիրություններ, ստուգումներ և ընդունել որոշումներ
• Հաստատել հատկորոշիչները, նմուշառման հրահանգները, փորձարկման մեթոդները և որակի հսկման մյուս գործընթացները, որոնք առընչվում են մանրէաբանությանը
• ՈԱ ղեկավարին ներկայացնել որակի ներկայացված պահանջներին ըստ մանրէաբանական մաքրության չբավարարող հումքերն ու դեղերը
• Ապահովել նմուշառումը ըստ հաստատված աշխատանքային հրահանգների՝ խուսափելով մանրէաբանական աղտոտումից
• Տեղեկացնել ՈՀ ղեկավարին հումքերի և արտադրանքի վիճարկելի նմուշների պահեստավորման անհրաժեշտության մասին
• Ըստ մանրէաբանական ցուցանիշի իրականացնել դեղի կայունության հսկման փորձաքննություններ
• Ապահովել արտադրական տարածքների և սարքերի մանրէաբանական աղտոտվածության վերահսկում
• Հանձնել արխիվացման անհրաժեշտ փաստաթղթերը
• Ըստ անհրաժեշտության ներդնել մանրէաբանական փորձաքննութան նոր մեթոդներ
• Կատարել առաջարկներ աշխատանքային գործընթացը կատարելագործելու վերաբերյալ
• Կատարել առաջարկներ վերացնելու (ուղղելու) գործող փաստաթղթերում և ընթացակարգերում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ
• Մասնակցել տվյալ պաշտոնի համար նախատեսված պահանջվող նախնական և շարունակական վերապատրաստման դասընթացներին
• Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ
• Բարձրագույն մասնագիտական կրթություն
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես մանրէաբան
• Տեխնոլոգիական հմտություններ
• Թիմում աշխատելու ունակություն
• Ժամանակը տնօրինելու կարողություն
• Ճշգրտություն
• Խնդիրներ լուծելու կարողություն
• Կազմակերպչական հմտություններ