Իրավաբանը պատասխանատու է Ճեմարանի իրավաբանական հարցերի լուծման, իրավունքի պաշտպանության, ինչպես նաև իրավաբանական փաստաթղթերի և համաձայնագրերի պատրաստման համար:
Կազմել և վերանայել պայմանագրեր, կորպորատիվ որոշումներ, իրավաբանական եզրակացություններ և այլ իրավական փաստաթղթեր
Մշակել քաղաքականություններ և կանոնակարգեր
Տրամադրել խորհրդատվություն Ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ
Ներկայացնել և պաշտպանել Ճեմարանի շահերը պետական իրավասու մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում
Իրականացնել իրավական խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն
Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ
Իրավագիտության բակալավրի աստիճան (իրավագիտության մագիստրոսի աստիճանը նախընտրելի է)
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, պայմանագրային իրավունքի և կրթության ոլորտի օրենսդրության լավ իմացություն, հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
Վերլուծելու, հաղորդակցման, խնդիրների լուծման և թիմային աշխատանքի հմտություններ
Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն
Համակարգչային ծրագրերի իմացություն
Աշխատանքային փորձ պայմանագրային, կորպորատիվ իրավունքի ոլորտում (հատկապես կրթության բնագավառում)