Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
15 Հունվար 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
Շաբ.
Հիմնական պարտականություններ
- Պատվերների ընդունում, մուտքագրում և ձևակերպում՝ ըստ հաճախորդի հետ նախապես համաձայնեցված գրաֆիկի
- Նոր մուտքերի և ժամանակավոր մերժումների ներկայացում
- Ակցիաների համակարգչային ձևակերպում և վերահսկողություն
- Հաճախորդներին գործող ակցիաների մասին իրազեկում
- Հաճախորդների պարտքերի և մնացորդների վերահսկողություն և դրանց վերաբերյալ շաբաթական հաշվետվությունների ներկայացում բաժնի ղեկավարին
- Հաճախորդների պատվերների ակտիվության վերաբերյալ ամսական հաշվետվության կազմում
- Հաճախորդների կողմից վերադարձված ապրանքների ընդունում և ձևակերպում
- Բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների պատշաճ կատարում
Պահանջվող որակավորումները
- Դեղագիտական կամ դեղագործական կրթություն
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն
- Ժամկետների վերահսկման կարողություն
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն
Այլ տեղեկատվություն
Շաբաթ (կես աշխատանքային օր)։