Գտնվելու վայրը՝
ԱՔՀԿ գրասենյակ․ Ազատության 2Ա, 27Ա բնակարան
Կատեգորիա՝
Աշխատանք
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Աշխ. ժամեր՝
09։00-18։00
Հիմնական պարտականություններ
- Ներգրավել կազմակերպության կազմակերպչական աշխատանքներում
- Նախագծել և մշակել դրամաշնորհային ծրագրեր
- Կատարել դրամաշնորհային ծրագրերի բյուջետավորում
- Իրականացնել նախագծերի և դոնորների պահանջների համապատասխանության, առաջընթացի մոնիթորինգ
- Վերահսկել ծրագրերի իրականացման և կառավարման աշխատանքները
- Կազմել դրամաշնորհային ծրագրերի հաշվետվությունները
- Աջակցել գործադիրին ծրագրերի ու կազմակերպության կառավարման և իր պարտականությունների կատարման գործում
Պահանջվող որակավորումները
- Հայերենի և անգլերենի (գրավոր, բանավոր) գերազանց իմացություն
- Google Workspace-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet, Forms) և Microsoft office փաթեթի լավ իմացություն
- Վերլուծական և արդյունավետ հաղորդկացման հմտություններ
- Արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն
- Մեծածավալ և բազմափուլ ծրագրեր վարելու ունակություն
- Տեղական և արտասահմանյան գործընկերների հետ բանակցություններ ու քննարկումներ վարելու կարողություն
Այլ տեղեկատվություն
Աշխատելով մեզ հետ Դուք հնարավորություն կունենաք ապահովելու անհատական և մասնագիտական աճ, ինչպես նաև աշխատելու փորձառու և առաջատար մասնագետների հետ: Դառնալով ԱՔՀԿ թիմի անդամ, դուք ձեռք կբերեք հարուստ փորձ համապատասխան բնագավառում, կզարգացնեք թիմային աշխատանքի հմտությունները, ստեղծելով նոր կապեր։
Աշխատանքի մեկնարկը մարտի 1-ից, որին կնախորդի 15 օրյա վճարովի փորձաշրջան։
Կենտրոնի աշխատակազմին որպես ծրագրերի համակարգող անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: