Կատեգորիա՝
Աշխատանք
Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ

Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Կատարել այցելություններ բժշկական հաստատություններ և դեղատներ
- Պատրաստել պրեզենտացիաներ ապրանքատեսակների վերաբերյալ և ներկայացնել այն բժշկական անձնակազմին
- Խթանել Ընկերության ապրանքների վաճառքի աճը՝ դրանք լավագույնս ներկայացնելով պահանջարկ ունեցող օղակներին
- Ուսումնասիրել և վերլուծել առկա տվյալները և շուկայական պայմանները՝ մրցակցային առավելությունների, ինչպես նաև շուկայում կազմակերպության դիրքի բացահայտման նպատակով
- Կազմակերպել հանդիպումներ բժիշկների հետ
- Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով
- Համագործակցել վաճառքի թիմի հետ
- Վաճառքների ծավալների հիման վրա ներկայացնել համապատասխան հաշվետվություններ
- Ընկերությունը ներկայացնելու նպատակով մասնակցել ցուցահանդեսներին (Expo)
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն բժշկական կամ դեղագիտական, կենսաբան կամ հարակից ոլորտում
- Աշխատանքային փորձ (բժշկական ոլորտում աշխատանքը կդիտվի որպես առավելություն)
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց/լավ իմացություն
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook) ծրագրերի իմացություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Վարորդական իրավունքի առկայությունը ցանկալի է։
Այլ տեղեկատվություն
- Մրցակցային աշխատավարձ
- Բժշկական ապահովագրություն