Կատեգորիա՝
Կամավոր աշխատանք
ԶԱՐԳԱՑՈՒՄ Հասարակական Շարժում

Հիմնական պարտականություններ
- Մշակել և իրագործել կազմակերպության հանրային կապերի ռազմավարությունը
- Պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ, հոդվածներ և այլ տեղեկատվական նյութեր
- Կառուցել և պահպանել արդյունավետ հարաբերություններ ԶԼՄ-ների, պետական կառույցների, գործընկեր կազմակերպությունների և հանրության հետ
- Կառավարել կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակները՝ ստեղծելով գրավիչ ու թիրախային կոնտենտ
- Կազմակերպել միջոցառումներ, արշավներ և հանրային հանդիպումներ՝ կազմակերպության գաղափարներն առաջ մղելու նպատակով
- Վերլուծել և գնահատել հանրային կապերի գործողությունների արդյունավետությունը
Մասնակցել Շարժման քաղաքացիական և հանրային նախաձեռնությունների իրականացմանը
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն լրագրության, հանրային կապերի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում(կդիտարկվեն նաև ուսանողներ)
- Հանրային կապերի, ԶԼՄ-ների կամ սոցիալական մեդիայի կառավարման փորձ (ցանկալի է, բայց պարտադիր չէ)
- Գերազանց հաղորդակցման և գրելու հմտություններ
- Սոցիալական մեդիա հարթակների (Facebook, Instagram, LinkedIn և այլն) արդյունավետ կառավարման հմտություններ
- Ստեղծագործական մտածողություն և նախաձեռնողականություն
- Թիմում աշխատելու կարողություն և կամավորական արժեքների գիտակցում
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի վարժ տիրապետում:
Այլ տեղեկատվություն
Ի՞նչ կստանաք
- Թիմային աշխատանքի փորձ՝ դինամիկ և նպատակասլաց թիմում
- Մասնագիտացում հանրային կապերի ոլորտում և գործնական փորձառության ձեռք բերում
- Networking-ի հնարավորություն, այդ թվում մասնագիտական համայնքի շրջանակներում
- Մեր թիմի անդամ լինելով՝ հնարավորություն կունենաք Ձեր CV-ում ընդգծել ոլորտում ձեռք բերած փորձը, որը կներկայացնի Ձեզ որպես իրական մասնագետ
- Հնարավորություն կունենաք ներդրում ունենալ երկրի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը