Վերջնաժամկետ՝
22 Մարտ 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիր

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել սովորողների ուսուցումը՝ հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան
- Մշակել և իրականացնել համապարփակ դասապլաններ, նախապատրաստել դասերն ու կազմակերպել ուսումնառությունը ըստ հաստատված ուսումնական ծրագրի
- Ստեղծել միջավայր, որտեղ հարցերն ու հետաքրքրասիրությունը ողջունելի են, ոգեշնչել աշակերտներին մտածել քննադատաբար և ինքնուրույն լուծել խնդիրներ
- Մասնակցել առարկայախմբի մասնախմբի աշխատանքներին
- Մասնակցել փոխադարձ դասալսումների, կատարել անհրաժեշտ դիտարկումներ աշխատանքի վերաբերյալ
- Մասնակցել դպրոցական և արտադպրոցական միջոցառումների և նախագծերի կազմակերպմանն ու իրականացմանը
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ համապատասխան որակավորմամբ
- Հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջների և բովանդակության իմացություն
- Առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Հետաքրքիր և ինտերակտիվ դասեր վարելու, ստեղծագործական հմտություններ
- Պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում
- Կրթության և ինքնակրթության նկատմամբ սեր և լուրջ վերաբերմունք
- Թվային հմտություններ