Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
10 Ապրիլ 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել պարբերական այցելություններ ՀՀ մարզեր՝ այնտեղ գործող դեղատների աշխատակիցների մասնագիտական, աշխատանքային ծրագրերի, գործառույթների և ընթացակարգերի, վաճառքի ու սպասարկման նորմերի ուսուցման և վերապատրաստման նպատակով,
- Մշակել, կազմակերպել և իրականացնել մասնագիտական վերապատրաստման և զարգացման ծրագրեր՝ կիրառելով անհատական և խմբային մեթոդներ,
- Կազմել թրեյնինգների իրականացման տարեկան պլան՝ հստակ ժամանակացույցով,
- Պատրաստել պրեզենտացիոն նյութեր աշխատակիցներին ներկայացնելու և տրամադրելու համար,
- Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներին,
- Մասնակցել ՄՌԿ բաժնի այլ աշխատանքների և նախագծերի իրականացմանը՝ աշխատակիցների մոտիվացման, կարիերայի զարգացման և այլ հարցերում։
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն դեղագիտական կրթություն,
- Դեղատնային ոլորտում աշխատանքային փորձ,
- Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն,
- Մշտապես ՀՀ տարբեր մարզեր այցելելու պատրաստակամություն,
- Թրեյնինգներ և սեմինարներ կազմակերպելու փորձը ցանկալի է,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն,
- Պրեզենտացիաներ, ուսուցման այլ դիդակտիկ միջոցներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
- Միջանձնային շփման և ներկայացման հմտություններ,
- Համակարգչային ծրագրերի (MS Office) իմացություն: