Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
10 Ապրիլ 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ

Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել թափուր աշխատատեղերի համալրման ողջ գործընթացը,
- Ուսումնասիրել նոր առաջացող հաստիքների անհրաժեշտությունը, կազմել առկա թափուր հաստիքի աշխատանքի նկարագիր,
- Իրականացնել կադրերի ներգրավման ու զարգացման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում,
- Կատարել ինքնակենսագրականների նախնական ընտրություն, կազմակերպել և իրականացնել հարցազրույցներ,
- Ճշգրիտ լրացնել դիմորդների բազան, պարբերաբար թարմացնել այն և անհրաժեշտության դեպքում առաջարկել թեկնածուներ համապատասխան բազաներից,
- Կազմակերպել և համակարգել Ընկերության ներսում անցկացվող բազմաբնույթ միջոցառումներ, հանդես գալ նոր, հետաքրքիր առաջարկներով,
- Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներ,
- Մասնակցել գործատուի բրենդի ձևավորմանը ու դարձնել այն հասանելի հանրային շրջանակներում,
- Ակտիվորեն մասնակցել կազմակերպվող աշխատաշուկաներին, լավագույնս ներկայացնել ընկերությունը և առկա հաստիքները դիմորդներին,
- Մասնակցել ընկերության կադրային գործավարությանը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջներին:
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն,
- ՀՀ աշխատանքային օրենսդրությանիմացությունըցանկալի է,
- Օտար լեզուների իմացություն,
- Համակարգչային ծրագրերի (MS Office) իմացություն,
- Միջանձնային շփման և ներկայացման հմտություններ,
- Պարտաճանաչություն և ժամանակի կառավարման հմտություն,
- Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ։