Վերջնաժամկետ՝
30 Ապրիլ 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը

Հիմնական պարտականություններ
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով անհատների կրտսեր անդերրայթերի հաստիքը համալրելու նպատակով։
- Նոր պրոդուկտների գաղափարի գեներացում, դրա վերլուծություն, այդ թվում միջազգային փորձի ուսումնասիրություն և բիզնես պլանի կազմում, պրոդուկտի ստեղծում՝ պրոդուկտի վաճառքի և մոնիթորինգի իրականացման ամբողջական շղթայով
- Ընկերության պորտֆելի և պրոդուկտների վնասաբերության պարբերական վերլուծություն և մոնիթորինգ, անհրաժեշտության դեպքում պրոդուկտների վերափոխում և բարելավում՝ ըստ վնասաբերության ցուցանիշների
- Ապահովագրության կանոնների և պայմանների ստեղծում և խմբագրում
- Մեթոդաբանություն, ներառյալ ներքին ընթացակարգերի կազմում
- Վաճառքի թիմերի ուսուցում, թեստավորում, պրոդուկտի վերաբերյալ ամբողջ տեղեկատվության փոխանցում
Պահանջվող որակավորումները
- Ֆինանսական/տնտեսագիտական կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող
- Վերլուծական հմտություններ
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Թվային վերլուծական ծրագրերի իմացություն, այդ թվում MS Excel-ի գերազանց իմացություն
- Գրավոր հաղորդակցման հմտություններ
- Սովորելու, արագ յուրացնելու ընդունակություն և պատրաստակամություն
- Կորպորատիվ նամակագրության հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
Այլ տեղեկատվություն
Մրցակցային փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, տարեկան պարգևատրում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր: