
«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը իրավաբանական ֆակուլտետի վերջին կուրսի ուսանողներին և վերջին մեկ տարվա ընթացքում ուսումն ավարտած իրավաբաններին հրավիրում է աշխատանքային պրակտիկա անցնելու ընկերության իրավաբանական բաժնում:
Պայմանագրերի, եզրակացությունների, լիազորագրերի, հրամանների, գրությունների և այլ իրավաբանական բնույթի փաստաթղթերի նախագծում/վերանայում
Մասնակցություն դատավարական փաստաթղթերի կազմման գործընթացին,
Մասնակցություն իրավաբանական հետազոտությունների և վերլուծությունների իրականացմանը
Մասնակցություն իրավական խնդիրների լուծման գործընթացին
Կորպորատիվ փաստաթղթերի մշակում, վերանայում, պահպանում, ռեգիստր ներկայացվող փաթեթների կազմում
Փաստաթղթաշրջանառության կազմակերպում, գործնական նամակագրության գրանցում և բաշխում
Պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում
Բարձրագույն իրավաբանական կրթություն կամ ուսումնառություն իրավագիտության ֆակուլտետի ավարտական կուրսում,
Քաղաքացիական, վարչական, դատավարական, կորպորատիվ ոլորտների ՀՀ օրենսդրության իմացություն
Վերլուծական մտածողություն, արագ կողմնորոշման կարողություն
Թիմային աշխատանքի, համագործակցելու և արդյունավետ հաղորդակցվելու ունակություններ
Կազմակերպչական և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություններ
Ռուսերենի, անգլերենի իմացություն
Պատասխանատվության բարձր զգացում
Համակարգչային հմտություններ
Փորձ ձեռք բերելու և արագ սովորելու ցանկություն
Պրակտիկայի տևողությունը՝ 2 ամիս։
Ընտրությունը կատարվելու է հարցազրույցի միջոցով: