Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
20 Ապրիլ 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
«ԷվենտՏուրա» ընկերություն
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
Շաբ.
Աշխ. ժամեր՝
10:00-18։30
Հիմնական պարտականություններ
Ընկերության առաջիկա նախագծերի հետ կապված մեդիա աշխատանքների համակարգում, ընթացիկ նախապատրաստական աշխատանքեր։ Մասնավորապես՝
- միջազգային ԶԼՄ-ի, գինու, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների տվյալների բազաների թարմացում, հավաքագրում,
- մեդիա պլանի կազմում և համակարգում,
- նամակագրության և զանգերի միջոցով գործընկերների հետ շփում, գործընկերային հարաբերությունների ստեղծում, շարունակական կապի պահպանում,
- անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, այդ թվում՝ շնորհանդեսների պատրաստում,
- ըստ անհրաժեշտության՝ նախագծերին վերաբերող որևէ գործընթացի կազմակերպում,
- ընկերության նախագծերի պահանջներից ելնելով՝ այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջվող որակավորումները
1. Ինքնակազմակերպվող,
2. նախաձեռնող,
3. կրեատիվ մտածելակերպ,
4. արագ կողմնորոշվելու ունակություն,
5. ռուսերենի և անգլերենի ազատ և գրագետ բանավոր ու գրավոր հաղորդակցվելու կարողություն (ցանկացած երրորդ այլ օտար լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
6. կազմակերպական հմտություններ, ներառյալ՝ բազմակի առաջադրանքներ և ժամանակի կառավարում,
7. պատասխանատվոթյան զգացում, պարտաճանաչություն:
Այլ տեղեկատվություն
Երկուշաբթի- ուրբաթ՝ ժ. 10:00-18։30, որից 1 ժամը ընդմիջման համար է, իսկ մայիսից սկսած՝ նաև շաբաթ՝ ժ. 10։00-17։00:
Հարցերի դեպքում զանգահարել 098 58 22 52 հեռախոսահամարին։